
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հարստացված ուրանի վերաբերյալ բանակցություններ չեն եղել
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարստացված ուրանի վերաբերյալ որևէ երկրի հետ առանձին բանակցություն չի եղել․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Թեհրանի դիրքորոշմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացներում այդ հարցը որպես առանձին թեմա չի շոշափվում ու քննարկվում։
Թեհրանը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ, և հարստացման վերաբերյալ հարցերը կարող են քննարկվել միայն ավելի լայն քննարկումների շրջանակում։


