
Մահվան դեպք՝ Երևանում․ ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին
Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և ավագ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ․-ն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


