06 Սեպ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուա Լիպան և Քալում Թըրներն ամուսնացել են (լուսանկարներ)

Դուա Լիպան և Քալում Թըրներն ամուսնացել են (լուսանկարներ)

Երգչուհի Դուա Լիպան ամուսնացել է դերասան Քալում Թըրների հետ․ գրում է BBC-ն։

Զույգը, որը միասին է ավելի քան 2 տարի, ամուսնացել է կիրակի Լոնդոնում։

Հարսանեկան արարողությունից հրապարակված լուսանկարներում Լիպան կրում է սպիտակ կոստյում, լայնեզր գլխարկ, սպիտակ ձեռնոցներ և բարձրակրունկ կոշիկներ, իսկ Թըրները՝ մուգ կապույտ կոստյում։

Նշվում է, որ միջոցառումն, ամենայն հավանականությամբ, եղել է մտերմիկ միջավայրում՝ ընտանիքի փոքրաթիվ անդամների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերը կոնֆետտի են նետել զույգի ուղղությամբ ամուսնությունը պաշտոնականացնելուց հետո։

Զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել անցյալ տարի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ