
Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառը կարգելվի․ տեսախցիկներ են տեղադրվել
Երևանում այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում արգելվել է փոխադրամիջոցների կանգառը․ հայտնում են քաղաքապետարանից։
«ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեսախցիկներ»,- նշված է հաղորդագրությունում։



