02 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ձգտում է վնասել ՀՀ-ի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա․ ԵՄ

ՌԴ-ն ձգտում է վնասել ՀՀ-ի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա․ ԵՄ

Եվրամիությունը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ազդելու փորձի համար:

«Ժամանակն, ակնհայտորեն, պատահական չէ: Ռուսաստանը ձգտում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը։

Նրա խոսքով՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր, իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին և գործընկերներին:

«Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», – նշել է Հիփերը:

Նա հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026