ABCMEDIA
100 օր անց իսրայելական ռեժիմը պարտություն կրեց և չհասավ իր առջև դրված նպատակներին․ Ալի Խամենեի

100 օր անց իսրայելական ռեժիմը պարտություն կրեց և չհասավ իր առջև դրված նպատակներին․ Ալի Խամենեի

100 օր անց իսրայելական ռեժիմը պարտություն կրեց և չհասավ իր առջև դրված նպատակներին. չկարողացան ոչնչացնել ոչ ՀԱՄԱՍ-ին, ոչ էլ վտարել Գազայի բնակիչներին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, տեղեկանումենք «Իրնա» գործակալությունից։

«Սիոնիստական ռեժիմը խայտառակված է և հիասթափված։ Հաստատակամ ենք Իրանում տեղի ունեցած ահաբեկչության իրական մարդասպաններին գտնելու և պատժելու մեր մտադրության մեջ։ Մենք չպետք է մոռանանք ժողովրդի ուժը, որ կարող է դեր խաղալ մեծ իրադարձություններում։ Ինչ է կատարվում այսօր Գազայում։ Երկու միլիոն մարդ մի փոքր հողակտորի վրա անզոր դարձրեց ԱՄՆ-ին և նրանից կախված Սիոնիստական ռեժիմին։ Դա է ժողովրդական միասնության հզորությունը», – հավելել է Այաթոլլաh Խամենեին:

Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ պատմությունը չի մոռանա Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները․«Այս ոճրագործությունները չեն մոռացվի նույնիսկ այն ժամանակ, երբ սիոնիստական ռեժիմը, Աստծո կամքով, վերանա: Գրքերում կգրեն, որ իսրայելցիները մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի հազար կանանց ու երեխաների են ոչնչացրել»։