
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն առաջիկա օրերին․ Politico
Հունգարիայում հայտարարել են, որ դեմ չեն լինի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը․ Բուդապեշտի այս որոշումը թույլ կտա Կիևին առաջիկա օրերին սկսել անդամակցության պաշտոնական բանակցություններ․ հայտնում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին։
«Հունգարիան հայտարարել է, որ հրաժարվում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման նկատմամբ իր երկարատև դիմադրությունից, ինչը թույլ կտա Ուկրաինային… առաջիկա օրերին սկսել անդամակցության պաշտոնական բանակցություններ», – գրում է թերթը։
Լրատվականի աղբյուրի խոսքով՝ Հունգարիայի նոր ղեկավարությունը ոչ պաշտոնական մակարդակով հայտնել է վետոն վերացնելու պատրաստակամության մասին Ուկրաինայում բնակվող հունգարացիների իրավունքների վերաբերյալ ուկրաինացի և հունգարացի փորձագետների միջև կայացած հանդիպումից հետո։
Դիվանագետներից մեկը տեսղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ուկրաինական կողմը երաշխիքներ է ներկայացրել հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ։
Առաջիկայում ԵՄ դեսպանները կձևակերպեն իրենց դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վերաբերյալ այն բանից հետո, երբ Կիևը կներկայացնի իր բարեփոխումների ծրագրերը և ազգային փոքրամասնությունների հարցի լուծումը։


