
Ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ․ Տաթևիկ Վիրաբյան
Էհ, վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին , ասել է թե՝ վաղը իմ և 10 հոգու հերթական դատական նիստն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանը։
«Ամենաաբսուրդը այն չէ, որ ես այս աթոռին եմ հաճախ նստում, այլ այն, թե ինչի համար ։
Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին, որովհետև ինձ դատում են, որ ուզում եմ հայ մնալ, որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում, այլ բացառում եմ , որ համաձայն չէի Արցախի հանձնմանը․․․
Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչև մահվան սյուն, ես գլուխս բարձր եմ գնալու, որովհետև իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետև իմ համար կա արժեք, ու ես տեր եմ էդ արժեքին ։
Հա, հայրենիքը էդպես պիտի սիրեն՝ ամեն-ամեն ինչից շատ ու վեր …
Դե ինչ, մենք գնում ենք մեր պայքարին՝ առանց կոտրվելու …
Դուք մեզ դատեք, մենք ձեզ հետո կասենք։
Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց, ձեզ ու մեզ հաղթանակ …
Նորից շնորհակալ եմ , որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները» – գրել է Վիրաբյանը։