03 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ընտրությունների հետևանքները կլինեն կուսակցական մրցակցությունից շատ ավելի մեծ․ միջազգային մամուլ

ՀՀ-ում ընտրությունների հետևանքները կլինեն կուսակցական մրցակցությունից շատ ավելի մեծ․ միջազգային մամուլ

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերածվել են Նիկոլ Փաշինյանի կողմից երկիրը Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով հանրաքվեի։ Եվ հակառակը՝ ընտրությունները Մոսկվային լավագույն հնարավորությունն են տալիս շրջելու Հայաստանի աշխարհաքաղաքական վերադասավորումը՝ Հարավային Կովկասում նրա ազդեցության անկումից հետո․ գրում է Eurasianet-ը։

Ըստ կայքէջի՝ ընտրությունների խաղադրույքներն ընդգծվեցին մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցով, որն ազդարարեց ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հայաստանի ռազմավարական ուղեծրի և տարածաշրջանային ուժերի ավելի լայն հավասարակշռության նկատմամբ։

TRIPP նախաձեռնությունը խոստանում է Հայաստանը ցամաքով շրջապատված, անապահով երկրից վերածել տարածաշրջանային տարանցիկ կենտրոնի։ Սակայն այն նաև առաջացրել է ռուսամետ քաղաքական ուժերի կոշտ հակազդեցությունը, որոնք նախագիծը դիտարկում են որպես սպառնալիք Մոսկվայի և Թեհրանի հետ Հայաստանի ավանդական դաշինքին։

Ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ ռուսական ճնշումն ուժեղացել է։ Մոսկվայի հետ կապված գործիչներն ու ցանցերը Հայաստանում ավելի ու ավելի ակտիվ են դարձել Փաշինյանին քաղաքականապես թուլացնելու և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը վարկաբեկելու ջանքերում։

Փաշինյանի խնդիրը սրվում է ներքաղաքական հոգնածությամբ և Ղարաբաղի կորստի պատճառով պահպանվող զայրույթով։ Նրա հակառակորդներն Ադրբեջանի հետ հաշտեցումը ներկայացրել են որպես կապիտուլյացիա՝ միաժամանակ զգուշացնելով, որ Արևմուտքի աջակցությունը վայելող կապի նախագծերը կարող են Հայաստանին ներքաշել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը խաղադրույք է կատարում, որ տնտեսական կարգավորումը և տարածաշրջանային ինտեգրացիան Հայաստանին առաջարկում են միակ կենսունակ երկարաժամկետ ռազմավարությունը։ Առևտրային միջանցքների բացումը և հարևանների հետ կապերի բարելավումը նպատակ ունեն նվազեցնել Հայաստանի պատմական մեկուսացումը և Ռուսաստանից կախվածությունը։ Հետևաբար, ընտրությունների հետևանքները կլինեն կուսակցական մրցակցությունից շատ ավելի մեծ։

Փաշինյանի հաղթանակը, հավանաբար, կպահպանի փխրուն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և կխորացնի Հայաստանի արևմտյան վերակողմնորոշումը։

Ռոբերտ Քոչարյանը և կրեմլամետ այլ ուժերի վերադարձը կարող է կանգնեցնել կամ շրջել այդ հետագիծը՝ վերաբացնելով լարվածությունն Ադրբեջանի հետ և վերականգնելով ռուսական ազդեցությունն այն պահին, երբ Մոսկվան ձգտում է վերականգնել կորցրած դիրքերը նախկին խորհրդային տարածքում։

Վաշինգտոնի համար խաղադրույքները նշանակալի են։ Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի միջոցով Արևելք-Արևմուտք կապի ավելի լայն շրջանակի աջակցության գործում։ Հունիսի 7-ի քվեարկությունն, ի վերջո, կարող է որոշել, թե արդյոք Հայաստանը կշարունակի՞ իր պատմական աշխարհաքաղաքական շրջադարձը, թե՞ կվերադառնա Ռուսաստանի հովանավորության ծանոթ սահմանափակումներին։

Euronews-ը գրում է, որ կիրակի օրը կայանալիք պատմական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը քայլում է ձգված լարի վրայով՝ հավասարակշռելով իր արևմտամետ դիրքորոշումը Ռուսաստանի հետ սրվող բախումից խուսափելու ջանքերի հետ՝ վճռորոշ քվեարկությունից առաջ Մոսկվայի կողմից հայերի վրա աճող ճնշման ֆոնին։ Զուգահեռաբար՝ Մոսկվան շարունակում է իր տնտեսական քայլերի և սպառնալիքների աճող հարձակումը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026