03 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Եթե աղբ նետես, կտուգանվես»․ Տոկիոյում աղբ նետելու համար տուգանք է սահմանվել

«Եթե աղբ նետես, կտուգանվես»․ Տոկիոյում աղբ նետելու համար տուգանք է սահմանվել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հայտնի Շիբույա թաղամասում աղբ նետած այցելուները տեղում կտուգանվեն 2000 ճապոնական իենի (€10.75) չափով․ գրում է Euronews-ը։

Միջոցառումը ձեռնարկվել է Ճապոնիայում զբոսաշրջության աննախադեպ աճի պատճառով առաջացած հետևանքների դեմ պայքարի շրջանակում։ 2025 թվականին Ճապոնիան ընդունել է ռեկորդային՝ 42.7 միլիոն միջազգային այցելու։

Փողոցների գերծանրաբեռնման, հասարակական վայրերում ալկոհոլի չարաշահման և գերզբոսաշրջության ֆոնին՝ իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկում՝ փորձելով հավասարակշռություն գտնել զբոսաշրջային ոլորտի և տեղի բնակչության կարիքների միջև։

Մոտ 50 պաշտոնյա պարեկություն կիրականացնի տարբեր թաղամասերում և կկիրառի տուգանքներ, որոնք հնարավոր է վճարել կանխիկ տարբերակով, բանկային քարտով կամ QR կոդով։

Ճապոնիայում աղբամանների ակնհայտ պակասը մասամբ պայմանավորված է ահաբեկչական հարձակումներում դրանց հնարավոր օգտագործմամբ։ Սա չի վրիպել այցելուների ուշադրությունից․ անցյալ տարի կառավարության իրականացրած հարցման համաձայն՝ զբոսաշրջիկների 20%-ը դա նշել է որպես ամենամեծ անհարմարություն։

Աղբի խնդիրը Տոկիոյում լուրջ հարց է։ Մայրաքաղաքի այլ շրջաններում իշխանությունները տուգանքներ են սահմանել նաև սննդի և խմիչքի ոլորտում բիզնեսների սեփականատերերի համար, որոնք չեն տեղադրի աղբամաններ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026