03 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինձ ծեծի են ենթարկել հոլանդացի ոստիկանները. պաղեստինցի կինը պատմում է մեծ աղմուկ հանած միջադեպի մասին

Ինձ ծեծի են ենթարկել հոլանդացի ոստիկանները. պաղեստինցի կինը պատմում է մեծ աղմուկ հանած միջադեպի մասին

Հոլանդացի ոստիկանի կողմից ուժով գետնին տապալված Մալաք Մահմուդը տեսանյութ է հրապարակել՝ պատմելով միջադեպի մասին։

Միջադեպի ժամանակ իրավապահները փորձում էին ձերբակալել հղիության վերջին ամսում գտնվող կնոջ ամուսնուն, որը ծագումով Գազայից է և ապաստան էր հայցում։

«Հոլանդացի ոստիկաններն ինձ բռնության ու ծեծի են ենթարկել։ Բարեբախտաբար, հարձակման ենթարկվելուց և ծննդաբերությունից հետո աղջիկս առողջ է, իրեն լավ է զգում․ ես նույնպես լավ եմ։ Ամուսինս նույնպես վնասվածքներ է ստացել, բայց, փառք Աստծո, հիմա բոլորս լավ ենք։ Ես պարզապես փորձում էի նրանց հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ գնալ ամուսնուս հետ, որովհետև չէի կարող մենակ մնալ, հատկապես որ հղիությանս վերջին ամսում էի», – ասել է կինը։

Նա հավելել է, որ քանի որ անգլերեն լավ չգիտի, հնարավոր է՝ ոստիկանն իրեն սխալ է հասկացել։

«Հնարավոր է՝ նրանք կարծել են, թե ես դիմադրում եմ, սակայն այդպես չէր։ Ես պարզապես սովորական հարց էի տալիս», – ասել է Մահմուդը։

Al Jazeera-ի լրագրողը նշում է, որ փորձել է կապ հաստատել ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչների հետ, սակայն միջադեպի առնչությամբ որևէ պատասխան չի ստացել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026