04 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան էլիտաները ֆինանսավորում են Կիևին ոչ թե ուկրաինացիների հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի նկատմամբ խոր ատելությունից ելնելով․Մեդվեդև

Արևմտյան էլիտաները ֆինանսավորում են Կիևին ոչ թե ուկրաինացիների հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի նկատմամբ խոր ատելությունից ելնելով․Մեդվեդև

Արևմտյան էլիտաները ֆինանսավորում են Կիևին ոչ թե ուկրաինացիների հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի նկատմամբ խոր ատելությունից ելնելովինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչո՞ւ։ Ատելությունը երբեմն իռացիոնալ է։ Ինչպես ժամանակին ասել է Ալեքսանդր III-ը. «Ռուսաստանը բարեկամներ չունի։ Նրանք վախենում են մեր մեծությունից»։ Սակայն ատելության համար կան նաև բավականին պրագմատիկ պատճառներ՝ Ռուսաստանը մասերի բաժանելու և մեր հարստությանը հասանելիություն ստանալու ցանկությունը։ Եվ քանի որ դա անհնար է առանց քաղաքակրթության միջուկային կոլափսի, արևմտյան, հատկապես եվրոպական սրիկաներն անընդհատ կրճտացնում են ատամները»,- ասել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ արևմտյան էլիտաներին չի կարելի վստահել. նրանց պետք է սառնասրտորեն արհամարհել, և սա պետք է լինի «արևմտյան գործընկերների» հետ հարաբերությունների նոր կանոնակարգի հիմքը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026