
Ինչպե՞ս է տուրիստական գործակալ ներկայացող Խաթունա Աթաշյանը ռուս բլոգերներից միլիոնավոր ռուբլիներ շորթել՝ հանգիստ կազմակերպելու պատրվակով
Խաթունա Աթաշյանին, որը գումար է շորթել հանգիստ կազմակերպելու պատրվակով, ՌԴ-ում մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Նա խոստովանել է մեղքը․ գրում է Lenta.ru-ն՝ դատախազությանը հղումով։
Տուրիստական գործակալը, ենթադրաբար, խաբեությամբ տասնյակ բլոգերներից միլիոնավոր ռուբլի է շորթել։ Նա խոստացել է երազանքի հանգիստ աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում գործնականում ոչնչի դիմաց. բլոգերները պետք է միայն լրացուցիչ վճարեին իրենց հարազատների կամ երեխաների համար նախատեսված կացարանի համար։
Վստահելով իրենց գործընկերների դրական արձագանքներին՝ ռուսաստանցի ազդեցիկ անձինք՝ թե՛ բազմամիլիոն լսարան, թե՛ ավելի նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցողները, խաբեբային փոխանցել են 100․000-ից մինչև 1.5 միլիոն ռուբլի։ Արդյունքում մոտ 70 մարդ կորցրել է իր տոմսերն ու կացարանը։ Ոմանք իրենց երեխաների հետ անօթևան են մնացել օտար երկրում։
Խաթունա Աթաշյանը հանդիպել է իր հաճախորդներին հանրային միջոցառումների ժամանակ և առաջարկել շահավետ գործարք. ինքը պետք է բանակցեր անվճար կացարանի շուրջ շքեղ հյուրանոցների հետ, մինչդեռ բլոգերները պետք է գովազդեին սոցցանցերում։
Խաթունան անընդհատ բլոգերներին սուտ խոստումներ է տվել, թե ցանկացած պահի կուղարկի տոմսերը կամ ամրագրումները։ Արդյունքում նա որոշ բլոգերների ոչինչ չի ուղարկել, և նրանց ուղևորությունները չեղարկվել են։ Մյուսները հայտնվել են իրենց ընտանիքների հետ օտար ափերում՝ առանց հյուրանոցային ամրագրումների։


