04 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ունի միայն մեկ խնդրանք Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցով․ Պուտին

Ռուսաստանն ունի միայն մեկ խնդրանք Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցով․ Պուտին

Հենց Երևանի խնդրանքով էր, որ Ռուսաստանը պնդեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միայն խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անկախ ընտրությունից՝ Ռուսաստանը կպահպանի հարաբերությունները ՀՀ-ի հետ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի եվրաինտեգրման մասին օրենքը մտահոգություն է առաջացրել Մոսկվայում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026