ABCMEDIA
ՊՆ-ն հայտնում է օրվա երկրորդ զոհի մասին

ՊՆ-ն հայտնում է օրվա երկրորդ զոհի մասին

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: