05 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք երկրներ կոչ են արել դադարեցնել մարտերը Լիբանանում

Մի շարք երկրներ կոչ են արել դադարեցնել մարտերը Լիբանանում

Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները, նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը համատեղ հայտարարությամբ ողջունել են հրադադարի համաձայնագրի իրականացման շարունակական ջանքերը․ գրում է Al Jazeera-ն։

Պաշտոնյաները նշել են, որ աջակցում են Լիբանանի՝ իր իշխանությունը ընդլայնելու ջանքերին։ Նրանք նաև կոչ են արել «Հեզբոլլահ»-ին դադարեցնել իր հարձակումները, իսկ Իսրայելին՝ հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերջ դնել ռազմական սրացմանը։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, լիովին պահպանել հրադադարը, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը», – ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026