05 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանյան ացից հետո Արամ Ա-ն ընդունել է կարևոր հյուրերի

Վատիկանյան ացից հետո Արամ Ա-ն ընդունել է կարևոր հյուրերի

Վատիկան կատարած այցից վերադառնալուց հետո Արամ Ա կաթողիկոսը վերջին օրերին ընդունել է մի շարք հյուրերի․ տեղեկացնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից։

«Նրա հետ հանդիպել է Լիբանանի պատգամավոր և նախկին նախարար Նիկոլա Սահնաուին, որ ցանկացել է մանրամասնորեն տեղեկանալ Վատիկան կատարած այցի արդյունքների մասին։ Հանդիպման ընթացքում Սահնաուին Վեհափառին նվիրել է իր նոր գիրքը՝ «Լիբանան՝ Աստծո սիրտը»։

Արամ Ա-ն ընդունել է նաև Լևանտի նորաստեղծ կուսակցության նախագահ Իլիաս Ալ-Մըրին։ նա ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի գործունեությունն ու նպատակները։

Վեհափառի հետ հանդիպել են նաև բողոքական եկեղեցիների համաշխարհային կազմակերպության նախագահ դոկտոր Բրաունը և նույն կառույցի գլխավոր քարտուղար Ռոդեսը։ Նրանք քննարկել են 2026 թվականի հոկտեմբերին Անթիլիասի Մայրավանքում նախատեսվող միջեկեղեցական միջազգային հանդիպման կազմակերպչական հարցերը։

Այցելուների թվում եղել է նաև Վատիկանում Լիբանանի նախկին դեսպան և պատգամավոր Ֆարիդ Ալ-Խազենը»,- ասված է Անթիլիասի Աթոռի տարածած հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026