
ԿԸՀ-ում «Ուժեղ Հայաստանի» հարցով արտահերթ նիստը մեկնարկել է
ԿԸՀ-ում մեկնարկել է արտահերթ նիստը, քննարկում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։
Նիստը վարում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հանրապետություն» կուսակցությունից մասնակցում են Գրիգոր Առաքելյանն ու Անի Խաչատրյանը, փաստաբանը Տիգրան Եգորյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ներկա են Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը, փաստաբանը՝ Էդուարդ Հովհաննիսյան։


