ABCMEDIA
ԶՈՒ ԳՇ պետը այցելել է 2-րդ բանակային կորպուս, կարգադրել է հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է 2-րդ բանակային կորպուս, կարգադրել է հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել  հրամանատարական կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները: