06 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությանը մասնակցողների անձնագրերում որևէ նշում չի արվելու. ԿԸՀ

Ընտրությանը մասնակցողների անձնագրերում որևէ նշում չի արվելու. ԿԸՀ

Լռության օրը մի շարք լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրում են, թե ՌԴ-ից Հայաստան եկած տղամարդիկ, որոնք կմասնակցեն ընտրությանը, չեն կարողանա լքել Հայաստանը։ Ըստ այդ տեղեկությունների՝ իբր նրանց անձնագրերում ընտրությանը մասնակցելու մասին նշումներ են արվելու, որպեսզի վերջիններիս ելքը Հայաստանից արգելվի։ 

ABC Media-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հերքել են այս լուրերն ու տեղեկացրել` ընտրողների անձնագրերում որևէ նշում, կնիք կամ այլ բան չի արվում ընտրության ժամանակ։

Մեր ընթերցողներին հիշեցնում ենք ընտրության կարգը։ 

Քաղաքացին ընտրության օրը ներկայանում է իր ընտրատեղամաս՝ անձնագրով կամ նույնականացման քարտով։ Ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո ստանում է քվեաթերթիկ։ Գաղտնի քվեախցիկում ընտրում է իր նախընտրած կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին։ Քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ և գցում քվեատուփը։ Մեկ ընտրողը կարող է քվեարկել միայն մեկ անգամ։ Կրկնում ենք, ընտրության ժամանակ որևէ քաղաքացու անձնագրում որևէ նշում, գրառում կամ կնիք դնել չի թույլատրվում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026