
Գազայում բնակելի շենք է գնդակոծվել․ կա 15 զոհ
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական կողմից բնակելի շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր ութ զոհի մասին։
«Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի քաղաքի արևմուտքում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական ինքնաթիռների հարձակման հետևանքով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: