07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությանը չգնացողն ինքն է պատճառ դառնում, որ կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում․ Բագրատ սրբազանի կոչը

Ընտրությանը չգնացողն ինքն է պատճառ դառնում, որ կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում․ Բագրատ սրբազանի կոչը

Բագրատ Սրբազանը այն տնից, որտեղ հիմա անցկացնում է տնային կալանքը, կոչ արեց, որ մարդիկ անպայմանորեն գնան ընտրության և նշեց, որ սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է:

«Կեղծավորություն և խաբեություն է, երբ դու չես գնում ու քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ, իսկ հետո ուրիշից ես պահանջում, որ ինչ-որ կերպ քո կյանքը բարելավվի: Հետևաբար, ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուս օր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը»:

Բագրատ սրբազանը նշեց, որ իր համար սպասելի չէր դատավոր Վազգեն Ռշտունու որոշումը՝ փոխել խափանման միջոցը տնային կալանքի.«Ո՛չ ակնկալել եմ, ո՛չ սպասել եմ, ոչ էլ որևէ կերպ հույս եմ փայփայել, որ պետք է կալանքի խափանման միջոցը փոխվի»:

Սրբազանը նշեց, որ փոփոխության բոլոր տարբերակներն էլ իր համար անընդունելի են: Ինչ վերաբերում է փաստաբան Տաթևիկ Սողոյանի՝ տանը տնային կալանքը կրելու որոշմանը, Սրբազանն ասաց, որ հասցե չեն տվել, իրենք էլ նախորդից հանել են հասցեն և վերջին վայրկյանին է որոշվել, թե ուր է գնալու.«Ինձ համար տարածություն ու ժամանակը ոչ մի նշանակություն չունեն, ինձ համար կարևոր է, թե ես էդ տարածության ու ժամանակի վրա իշխանություն ունեմ, թե չունեմ… միշտ ունեմ»:

Սրբազանը նշեց, որ կարոտել է Տավուշը, վերջիվերջո, տասը տարի այնտեղ է անցկացրել, ուզում է լինել Տավուշում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026