
ՔՊ-ական պաշտոնյաները չեն հեռանում ընտրատեղամասերից, նրանք ակնհայտ ուղղորդում են ընտրողին․ Ագնեսա Խամոյան
Առավոտվանից արձանագրում ենք, որ ՔՊ-ական պաշտոնյաները չեն հեռանում ընտրատեղամասերից, նրանք ակնհայտ ուղղորդում են ընտրողին․ այսօր հրատապ ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։
«Դուք, հարգելի ընտրող, կարող եք անգամ չընդդիմանալ նրանց, բայց քվեախցիկում դուք մենակ եք, հանգիստ կատարեք ձեր ընտրությունը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ կա տեղեկություն, որ քաղաքացիներին հորդորում են իրենց հետ դուրս հանել քվեաթերթիկները։
«Հարգելի ընտրող, դուք կարող եք մյուսների թողած քվեաթերթիկներից լրացնել ձեր ունեցած քվեաթերթիկների պակասը, բայց ձեր ուզած ընտրությունը կատարել։ Սա փոքրիկ հուշում է։ Բոլոր տարբերակները կան, որ դուք ընտրեք նրան, ում ուզում եք։ Հարգելի ընտրող, դուք պետք է ընտրեք, որ ձեր փոխարեն չվճռեն ձեր երեխաների ապագան»,-ասաց նա։


