07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահումներ ենք արձանագրել․ Արծվիկ Մինասյան

Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահումներ ենք արձանագրել․ Արծվիկ Մինասյան

Բազմաթիվ անձինք գտնվում են իրավապահ մարմիններում։ Ոստիկանության անձնագրայիններում բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել․ այսօր հրատապ ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։

«Արձանագրել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր։ Դեբեդավանում 2 հոգի բերման է ենթարկվել։ Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահումներ և արգելված քարոզչական հնարքներ ենք արձանագրել»,- ասաց նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026