ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին մի քանի օրով հետաձգել Իրանին հարվածները
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին մի քանի օրով հետաձգել Իրանին հարվածները շարունակվող բանակցությունների ֆոնին. հաղորդում է Ynet-ը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն Իսրայելին փոխանցել է, որ նպատակահարմար կլինի մի քանի օր սպասել հարվածներ հասցնելուց առաջ՝ համաձայնության հասնելու հնարավորությունը գնահատելու համար։
Հակառակ դեպքում աղբյուրները նշել են, որ կողմերը կարող են անցնել նախկինում համաձայնեցված համատեղ գործողությունների՝ «այս տարբերակը հարվածների սահմանափակ փոխանակման վրա վատնելու փոխարեն»։
Երկու առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 30 րոպե:
Միևնույն ժամանակ՝ Իրանը պատրաստել է թիրախների մեծ ցանկ՝ Իսրայելի կողմից պատասխան հարվածի դեպքում, և մարտական պատրաստության է բերել հրթիռների զգալի քանակ: Ինչպես նշվել է, Թեհրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի, եթե հակամարտությունը սրվի։


