08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրախ եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը՝ ՀՀ-ի ինքնիշխանությանն աջակցելու և Եվրոպայի հետ մերձեցման դինամիկան խթանելու համար․ Մակրոն

Ուրախ եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը՝ ՀՀ-ի ինքնիշխանությանն աջակցելու և Եվրոպայի հետ մերձեցման դինամիկան խթանելու համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում տարած այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Ես ուրախ եմ շարունակել մեր համատեղ սկսած աշխատանքը՝ մեր ժողովուրդների բարօրության համար համագործակցությունն ավելի ամրապնդելու, Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանն աջակցելու և Եվրոպայի հետ մերձեցման դինամիկան խթանելու համար»,- ասվում է գրառման մեջ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026