
Եվրոպա չհասած վարդեր, էժան փնջեր ու տուժած ջերմոցատերեր
Վարդերի գինը շեշտակի իջել է. Սիթիում իրարանցում է՝ գնորդները շատ են, կրպակների տերերը գոհ են. ստորգետնյա անցումների ծաղկավաճառները՝ նույնպես. շուկայից էժան են գնում, վաճառում, դե, իսկ սպառողները՝ առավել ևս:
Ինչ վերաբերում է խոշոր ջերմոցատերերին՝ պատկերը բոլորովին այլ է: Ռոզ Ֆիլդը, որը շուրջ 5 հեկտար ջերմոցային տնտեսություն ունի, այժմ կանգնած է մեծ խնդրի առջև. արտաքին շուկայում պարզապես չկա իրացում:


