
Ավազակային հարձակում՝ Երևանում․ Իրանի քաղաքացուն թալանել են, կնոջը՝ առևանգել
Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացի տղամարդուն կապել են աթոռին և հնարավորություն ստացել կանխիկացնելու նրան պատկանող 160 հազար ԱՄՆ դոլար գումարը, իսկ նրա կնոջը տեղափոխել են անհայտ ուղղությամբ
Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ նշված քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն է։
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ ծանոթ պարսիկի մի աղջիկ իրենց հրավիրել է Երևան քաղաքի Ջահուկյան փողոցի տներից մեկը ու երբ իրենք մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են գցել գետնին, կապել աթոռին կպչուն ժապավեններով և դանակի սպառնալիքով պահանջել են գումար, տան սեփականության փաստաթղթերը, որպեսզի փոխի իրենց անունով, որից հետո նրանց պահանջով ստորագրել է փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող էին կանխիկացնել 160 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերցրել են իր կողմից վարձակալած Բաբայան փողոց շենքերից մեկի բնակարաններից մեկի բանալին և իր կնոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ֆառզանեհ Ա․-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ․-ն»- գրում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


