15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով տեսչական մարմինը հարուցել է վարույթ

Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով տեսչական մարմինը հարուցել է վարույթ

Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

«Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ տեսչական մարմինը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026