
Փրկարարները Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկա
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 14:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է, և կա ականատես, որ տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։
Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև, թե մոտակա տներից կորած երեխա կա՞, թե՞ ոչ»,- նշում է լրատվամիջոցը։


