15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրկիզված Tesla և ՄԱԿ-ի գրասենյակի կոտրված լուսամուտներ․ ցուցարարները՝ ընդդեմ G7-ի

Հրկիզված Tesla և ՄԱԿ-ի գրասենյակի կոտրված լուսամուտներ․ ցուցարարները՝ ընդդեմ G7-ի

Ժնևի ոստիկանությունը կիրակի արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք հրկիզել են Tesla ավտոմեքենա և կոտրել ՄԱԿ-ի գրասենյակի լուսամուտները՝ իրենց դժգոհությունը հայտնելով Ֆրանսիայում՝ սահմանի մյուս կողմում կայանալիք G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ․ գրում է Reuters գործակալությունը։

Մոտ 20․000 մարդ է մասնակցել երթին, որն ի սկզբանե խաղաղ էր, սակայն ավելի ուշ ցուցարարները թիրախավորել են, ինչպես իրենք են ասում, «կապիտալիզմի խորհրդանիշները», այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակը և տարածքում կայանված Tesla ավտոմեքենան։

Ականատեսների համաձայն՝ ցուցարարները գետնից պոկել են սալիկներ՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար։ Ցուցարարները հայտարարել են, որ բողոքում են G7-ի դեմ՝ այն դիտարկելով որպես կենտրոնացված քաղաքական և տնտեսական իշխանության խորհրդանիշ։

Անցյալ շաբաթ Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը, որը նաև աշխատել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը։

«Ինձ համար դա հարուստների հանդիպում է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպես են հարուստները դառնում է՛լ ավելի հարուստ, մինչդեռ աղքատները մնում են անտեսված վիճակում»,- ասել է ցուցարարներից մեկը։

Տարիների ընթացքում G7-ի գագաթնաժողովների ժամանակ բողոքի ակցիաները սովորական երևույթ են դարձել․ բազմաթիվ ցուցարարներ այդ հանդիպումներն օգտագործում են՝ կապիտալիզմը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը և անհավասարությունը քննադատելու համար։

 

 

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026