ABCMEDIA
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա
բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում
գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի
29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:

Պատգամավորներին դիմավորել
են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի
պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը:

Դիտորդները հյուրերին
ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական
գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի
կրակոցների պատճառով:

 Նշենք, որ Հայաստանում
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի
20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել եւ զեկուցել զարգացումները
Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: