24 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեր ինքնությունն AI դարաշրջանում ձեր մտավոր սեփականությունն է. Քեյթ Բլանշեթը նոր կայք է թողարկել՝ ընդդեմ AI-ի

Ձեր ինքնությունն AI դարաշրջանում ձեր մտավոր սեփականությունն է. Քեյթ Բլանշեթը նոր կայք է թողարկել՝ ընդդեմ AI-ի

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշեթը շարունակում է իր պայքարն արհեստական բանականության չարտոնված օգտագործման դեմ։

Երեքշաբթի ավստրալացի դերասանուհին գործարկել է անվճար կայք, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու պաշտպանել իր ինքնությունն AI համակարգերի կողմից օգտագործվելուց․ գրում է Euronews-ը։

Աստղը ներկայացրել է Human Consent Registry կայքը Եվրոպական խորհրդարանում անցկացված միջոցառման ընթացքում։

«Ձեր ինքնությունն արհեստական բանականության դարաշրջանում ձեր մտավոր սեփականությունն է, և յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իրավունք որոշելու՝ ինչպես AI-ը կարող է կամ չի կարող այն օգտագործել», – ասել է Բլանշեթը։

Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս թույլատրել կամ արգելել արհեստական բանականությանն օգտագործել իրենց անունը, պատկերը, ձայնը, շարժումները և այլ անձնական հատկանիշներ։ Գործիքը հասանելի է բոլորին։

Նշվում է, որ այն ժամանակի ընթացքում պետք է հնարավորություն տա մարդկանց պաշտպանել նաև իրենց արվեստի գործերը և բրենդները։

2025 թվականի մարտին դերասանուհին միացել էր Փոլ Մաքքարթնիին, Բեն Սթիլերին և ավելի քան 400 այլ հայտնիների, որոնք բաց նամակ էին հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրա վարչակազմին չվերացնել հեղինակային իրավունքի պաշտպանության կանոնները։

Շատ արվեստագետներ դրանից հետո հանդես են եկել իրենց աշխատանքի՝ առանց թույլտվության AI-ի կողմից օգտագործման դեմ հայտարարություններով։ Ոմանք նույնիսկ գնացել են կտրուկ քայլերի․ օրինակ՝ դերասան Մեթյու ՄաքՔոնահին իր պատկերի, ձայնի և իր հայտնի «alright, alright, alright» արտահայտության համար գրանցել է ապրանքանիշային իրավունքներ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026