25 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Global Beatles Day․ այսօր Beatles խմբի համաշխարհային օրն է

Global Beatles Day․ այսօր Beatles խմբի համաշխարհային օրն է

2009 թվականից հունիսի 25-ին ամեն տարի նշվող Beatles-ի համաշխարհային օրն այս տարի առաջին անգամ կանցկացվի որպես պաշտոնական միջոցառում։ Օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում կկազմակերպվեն ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով միջոցառումներ․ գրում է Euronews-ը։

1967 թվականին հենց այս օրը Ջոն Լենոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը մուտք գործեցին Լոնդոնի Abbey Road Studios երաժշտական ​​ձայնագրման ստուդիա և առաջին միջազգային արբանյակային հեռուստահեռարձակման ընթացքում կատարեցին իրենց հանրահայտ «All You Need Is Love» երգը։

Լենոնի հեղինակած երգը մասամբ ներշնչված էր Լուիս Քերոլի 1871 թվականին գրված «Ծովացուլն ու Ատաղձագործը» («The Walrus and the Carpenter») բանաստեղծությունից։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026