
Կուբան երբեք չի հարձակվել ԱՄՆ-ի վրա, ընդհակառակը՝ Կուբայի դեմ ահաբեկչական գործողություններ է իրականացրել ԱՄՆ-ն․ Միգել Դիաս-Կանել
Կուբան երբեք չի հարձակվել Միացյալ Նահանգների վրա։ Կուբան երբեք ահաբեկչական ակտ չի կատարել Միացյալ Նահանգների դեմ․ հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Ընդհակառակը, Կուբայի դեմ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Միացյալ Նահանգները։ Ավելի քան 3000 մարդ դարձել է Միացյալ Նահանգներից Կուբայի դեմ ուղղված ահաբեկչության զոհ»,- ասել է նա։
Նա նշել է, որ Կուբան սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։
«Դա սուտ է, որը նրանք անընդհատ կրկնում են, չնայած ԱՄՆ հետախուզական և ռազմական գործակալությունները գիտեն, որ Կուբան որևէ վտանգ չի ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար»,-ասել է Կուբայի նախագահը։


