
Ընդդիմության պայքարը «պլանները» ցուցակագրելու մասին չէ․ Մամիկոն Ասլանյան
Պայքարին փոխարինող այլ խոսույթ մարդկությունը դեռ չի հնարել, եթե ուզում ես հաղթել, պետք է պայքարես, պրպտաս, ընտրես ու գտնես ամենաճիշտ, ամենառացիոնալ լուծումը․ Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե հավատո՞ւմ են, որ դատական բարձրագույն մարմինն արդար որոշում կկայացնի։
Ըստ նրա՝ ճիշտ չէ ասել՝ չենք հավատում ՍԴ-ի անկողմնակալությանն ու ոչինչ չանել։
«Պլան Բ» ունի՞ ընդդիմությունը․ լրագրողների այս հարցին նախկին քաղաքապետն արձագանքեց, որ «պլանները դրանք ցուցակագրելու մասին չէ»։
«Պայքարն ավարտ չունի այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետերին չենք հասել։ Ուստի՝ անկախ Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանի ընդունած որոշումներից՝ այս պայքարն ունի անուն, և դրա անունը հաղթանակ է»,– ասաց նա։


