26 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առնվազն 3 անգամ փորձել եմ Նիկոլին փողոցով հեռացնել․ Իշխան Սաղաթելյան

Առնվազն 3 անգամ փորձել եմ Նիկոլին փողոցով հեռացնել․ Իշխան Սաղաթելյան

Սահմանադրական դատարանի որոշումից հետո կորոշենք ու կհայտարարենք՝ վերցնո՞ւմ ենք մանդատները, թե չենք վերցնում, գնո՞ւմ ենք խորհրդարան, թե՝ ոչ, և եթե գնում ենք, ապա ի՞նչ օրակարգով․ ՍԴ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ասաց, որ մինչև հիմա ունեցել են տարբեր քննարկումներ թե՛ «Հայաստան» դաշինքի ներսում, թե՛ արտախորհրդարանական մյուս ուժերի հետ։ Ավելացրեց, որ քննարկումները շարունակվում են նաև այսօր։

Մարդիկ ե՞րբ ընդդիմությանը փողոցում կտեսնեն․ լրագրողի հարցին Սաղաթելյանն արձագանքեց՝ երբ ընդդիմությունը նման որոշում ունենա։

«Ինքս առնվազն երեք անգամ փորձել եմ Նիկոլին փողոցով հեռացնել, և շնորհակալ եմ մյուս մարդկանց ու ուժերին, որ փորձել են, եկել են, արել են, և ի տարբերություն մյուսների՝ գնահատում եմ քաղաքացիների ու քաղաքական գործիչների՝ ցույցերին մասնակցելը։
Փողոց դուրս գալը պետք է լինի կազմակերպված ու նպատակահարմար, որ հաջողությունն անխուսափելի լինի»,- մեկնաբանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026