
Դռնփակ հանդիպումներ ունենում ենք, բայց որոշումը փակ դռների հետևում չի լինելու․ Նարեկ Կարապետյան
Ինչ որոշում էլ լինի, կարևոր է, որ լինի թափանցիկ, որովհետև մարդիկ, որ մեզ տվել են քվե, պետք է վստահ լինեն ընտրության վրա․ Սահմանդրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նս վստահեցրեց, որ թեև դռնփակ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, բայց որոշումը չի լինելու փակ դռների հետևում։
«Էսօր բավական հետաքրքիր, ինտենսիվ հանդիպում ենք ունեցել։ Հետագայում ևս կլինեն նման հանդիպումներ և ով ցանկություն ունի, ով վստահություն ունի, կարող է գալ, հանդիպել մեզ հետ»,- նշեց նա։
Կարապետյանը տեղեկացրեց, որ դաշինքն առաջիկայում հանդիպում է տեղի ունենալու արտախորհրդարանական ուժերի հետ։


