11 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանության վարած քաղականությունը տանում է հողի ու կյանքի կորստի․ քաղաքագետ

Հայաստանի իշխանության վարած քաղականությունը տանում է հողի ու կյանքի կորստի․ քաղաքագետ

Ալիևի խաղաղության պայմանագրում Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը տեղ չի գտնում․  ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները չեն ունենում իրական գործիքակազմ արտաքին մարտահրավերների դիմակայելու համար,  կամ չեն փորձում զարգացնել այդ կարողությունները․ նրանք փորձում են այդ բացը լցնել պոպուլիզմով։

«Եթե դու չունես երաշխիքներ, չես ստեղծել այդ երաշխիքները, ինչի՞ վրա ես վստահ, որ դիմացինդ քեզ չի խաբի։ Ալիևը նույնպես ասում է նույնը, որ իրենք 2020-ին ունեցել են պայմանավորվածություններ, այդ թվում՝ բանավոր, որոնք հայկական իշխանությունները հետագայում  խախտել են։ Կան մի քանի դրվագներ, որ Ալիևը խոսել էր բանավոր պայմանավորվածությունների  մասին, սակայն նշել էր, որ այն խախտվել  է․ հայկական իշխանությունները ասում են, որ չկար, բայց հետո պարզվեց, որ եղել են, որոնք չեն պահպանվել կամ մասամբ են  իրականացրել խնդիրը»,- նշեց  Գալստյանը, և ավելացրել, որ Ալիևը  ձգտում է երկխոսության, որովհետև, եթե երկխոսությամբ կարողանում է պարտադրել իր պահանջները, ապա երրորդ, չորրորդ երկրի միջամտությամբ ի հայտ են գալիս այլ երկրի շահեր, որոնք հիմնականում խանգարում են։

Նրա խոսքով՝  հույսը դնել ուրիշ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ  հումանիտար իրավունքի վրա՝ պոպոիլիստական են։

«Ես ցավով եմ նշում, որ Հայաստանի  իշխանության վարած քաղաականությունը տանում է հողի ու կյանքի կորստի»,- ասեց քաղաքագետը։