29 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ անչափահասների մուտքը սոցցանցեր արգելելու համար

Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ անչափահասների մուտքը սոցցանցեր արգելելու համար

Ավստրալիան կրկնապատկում է սոցիալական ցանցերի համար նախատեսված տուգանքները, քանի որ 16 տարեկանից փոքր երեխաների համար աշխարհում առաջին արգելքի ուժի մեջ մտնելուց երեք ամիս անց յուրաքանչյուր 10 երեխայից 7-ը դեռ ակտիվ օգտագործում է Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը և TikTok-ը․ տեղեկացնում է Euronews-ը։

Կառավարությունը հայտարարել է, որ այս շաբաթ կներկայացնի օրինագիծ, որը կրկնապատկում է առավելագույն տուգանքը՝ հասցնելով մինչև 99 միլիոն ավստրալական դոլարի (63 միլիոն եվրո) այն հարթակների համար, որոնք չեն ձեռնարկում արգելքը պահպանելու համար անհրաժեշտ քայլեր։ Այդ սոցցանցերի թվում են Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը և TikTok-ը։

Երկրի կապի նախարար Անիկա Ուելսը նշել է, որ մարտից ի վեր ամսական թարմացումներ են ստացել առցանց անվտանգության կարգավորող մարմնից, և «բարելավումներ չեն տեսնել»։

Փոփոխությունները նաև կընդլայնեն էլեկտրոնային անվտանգության հանձնակատար Ջուլի Ինման Գրանտի լիազորությունները։ Նա կկարողանա պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր հարթակներից և երրորդ կողմերից՝ պարզելու, թե ինչպես են 16 տարեկանից փոքր անձինք շարունակում շրջանցել արգելքը։

Կառավարությունը սկզբում հայտնել էր, որ օրեն        քի ընդունումից հետո ավելի քան 5 միլիոն երեխաների հաշիվներ հեռացվել, անջատվել կամ սահմանափակվել են։
Ինման Գրանտն ապրիլին հայտարարել է, որ քննարկում է վերոնշյալ հարթակների և YouTube-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ պնդելով, որ նրանք չեն ձեռնարկում երեխաների համար նախատեսված արգելքները պահպանելու անհրաժեշտ միջոցներ։

Խորհրդարանը 2024 թվականին ընդունել էր նախնական արգելքը։ Նպատակային հարթակներին տրվել էր ավելի քան 12 ամիս ժամանակ՝ իրենց համապատասխանությունը պլանավորելու համար։

Մի քանի երկրներ, որոնք ներդրել են կամ քննարկում են նմանատիպ սահմանափակումներ, ուշադիր հետևում են Ավստրալիայի առաջընթացին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026