
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում․ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կոմիտասի պողոտա - Վ. Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ. Փափազյան - Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,- ասված է հայտարարության մեջ։


