ABCMEDIA
Հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում. Նեթանյահու

Հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում. Նեթանյահու

Իսրայելը կվերսկսի
ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես
հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում  է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անցած շաբաթվա ընթացքում
մենք հասել ենք հսկայական հաջողության՝ բազմաթիվ տասնյակ առևանգվածների վերադարձ:

Մեկ շաբաթ առաջ դա
կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։

Այնուամենայնիվ, վերջին
օրերին ես լսում եմ այն հարցը, թե արդյոք Իսրայելը կվերադառնա կռվի մեջ պատանդներին
վերադարձնելու այս փուլի ավարտից հետո:

Եվ դրա պատասխանը միանշանակ
այո է»,- ասել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։

Վարչապետը հաստատել
է, որ գործողության բոլոր հայտարարված նպատակները, այդ թվում՝ արմատական պաղեստինյան
ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական ներուժի ոչնչացումը, մնում են անփոփոխ։

«Պատերազմի հենց սկզբից
ես երեք նպատակ եմ դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել մեր բոլոր պատանդներին և երաշխավորել,
որ Գազայի հատվածն այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի պետության համար: Այս երեք նպատակները
դեռևս առկա են»,- ասել է նա:

Նեթանյահուն վստահ
է, որ գործողությունը շարունակելու որոշումը հիմնված է ինչպես Իսրայելի իշխանությունների,
այնպես էլ նրա ժողովրդի աջակցության վրա։

 «Չկա տարբերակ, որով
մենք մինչև վերջ չվերսկսենք ռազմական գործողությունները: Դա իմ քաղաքականությունն է:
Անվտանգության ողջ կաբինետը սատարում է դրան: Ամբողջ կառավարությունը սատարում է դրան,
զինվորներն աջակցում են դրան, ժողովուրդը աջակցում է դրան, և մենք դա ենք անելու»,-
եզրափակել է հրեական պետության վարչապետը։