30 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոսկեգույն արծիվ՝ Սպիտակ տան պատշգամբին․ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի 250-ամյակն AI-ով ստեղծված նկարով

Ոսկեգույն արծիվ՝ Սպիտակ տան պատշգամբին․ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի 250-ամյակն AI-ով ստեղծված նկարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է արհեստական բանականությամբ (AI) ստեղծված նկար, որտեղ Սպիտակ տան պատշգամբին մեծ, ոսկե արծիվ է ամրացված․ գրում է CNN-ը։

«Ոսկե նվեր՝ Սպիտակ տանը՝ իր 250-ամյակի կապակցությամբ», – գրել է Թրամփը՝ կից հրապարակելով նկար, որտեղ երևում է արծիվը՝ թևերը պատշգամբի վրա տարածած: Պատկերի կենտրոնական հատվածում աստղերով զարդարված վահան է։

Սպիտակ տունը X-ի իր պաշտոնական էջում տարածել է Թրամփի հրապարակումը։

Նշվում է, սակայն, որ, ըստ ամենայնի, լուսանկարն իրական չէ։ Դա են վկայում լուսանկարում պատշգամբի բազրիքի և իրական Թրումանի պատշգամբի միջև նկատվող փոքր տարբերությունները։ Անհամապատասխանություն կա նաև վահանի շուրջ եղած աստղերի քանակի մեջ․ նկարում դրանց թիվը 11 է, մինչդեռ ավանդաբար օգտագործվում է 13 աստղ, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի հիմնադրման ժամանակ եղած 13 նահանգները։

Նշվում է, որ պատկերի մետատվյալները (metadata) նույնպես ցույց են տալիս, որ այն ստեղծվել է Google-ի արհեստական բանականության միջոցով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026