04 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փողոցում կայանված մեքենան՝  3 անձի դանակահարության պատճառ․ ջրաշենցիները ABC Media-ին միջադեպից մանրամասներ են պատմել

Փողոցում կայանված մեքենան՝  3 անձի դանակահարության պատճառ․ ջրաշենցիները ABC Media-ին միջադեպից մանրամասներ են պատմել

Սպիտակի Ջրաշեն բնակավայրում տեղի ունեցած դանակահարության մասին տեղացիները ABC Media-ին մանրամասներ են հայտնել։

Ըստ մեր զրուցակիցների՝ սպիտակցի 21-ամյա երիտասարդը նախկին համայնքապետին ասել է՝ մեքենան հանի նեղ փողոցից ու բացի ճանապարհը։

Դրան հաջորդել է վիճաբանություն, ինչի ժամանակ 21-ամյա տղան վիրավորական խոսքեր է ասել Արմեն Եղիազարյանին, ինչին ի պատասխան վերջինս էլ հարվածել է երիտասարդին։

«Վեճը գնալով թեժացել է, ինչին էլ հաջորդել է նախկին համայնքապետի ու նրա ծնողների դանակահարությունը»,- ասացին մեր զրուցակիցները։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026