
Արցախի էթնիկ զտում, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումներ․ ընդդիմադիր պատգամավորը ԵԱՀԿ-ում ելույթի շրջանակում անդրադարձել է մի շարք խնդիրների
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում՝ ընդգծելով մի քանի կարևոր կետեր. հայտնում են ՀՅԴ-ից։
Պատգամավորն իր ելույթում անդրադարձել է հետևյալ թեմաներին․
- Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտում և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։
- Հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը։
- Հայաստանում ժողովրդավարության հետընթացը։
- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հարցը։
- «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները։
- Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։
- ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների, անվտանգության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը։


