06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջրառատ երկրում՝ առանց ջրի․ փողոց դուրս եկած լուսառատցիներն ասում են՝ ո՛չ ջրագիծ ունեն, ո՛չ կոյուղի

Ջրառատ երկրում՝ առանց ջրի․ փողոց դուրս եկած լուսառատցիներն ասում են՝ ո՛չ ջրագիծ ունեն, ո՛չ կոյուղի

Այսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Մեզ հետ զրույցում բնակիչները զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի համայնքապետին՝ ասելով, թե ընտրությունների ժամանակ գալիս ու սարեր են խոստանում, սակայն 350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ մի տարրական պայմաններ չկան՝ ո՛չ կոյուղատարերն են գործում, ո՛չ խմելու ջուր ունենք, ո՛չ էլ՝ խելքը գլխին ճանապարհներ։

Բնակիչների խոսքով՝ իրենց ավելի շատ մտահոգում է, թե ի վերջո գոնե օրը 8 ժամ խմելու ջուր կունենա՞ն, թե՞ ոչ։ Նրանք նշում են, որ դիմում են «Վեոլիա»-ին՝ ասում են դա մեր խնդիրը չէ, դիմեք մարզպետարան, դիմում են մարզպետարան՝ ասում են դիմեք Վեդիի համայնքապետարան․ «Լրիվ անտեսված ենք այդ 3 կառույցների կողմից»։

Բնակիչները դիմում են խնդրանքով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ վստահ լինելով, որ նրանք լուծում կտան իրենց խնդրին։

Նրանք նշում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա պատրաստ են բողոքի ակցիաների, ընդհուպ՝ փակել Երևան-Երասխ գլխավոր ճանապարհը։ Այսօր էլ կարող էին դա անել, սակայն ձեռնպահ են մնում՝ հավատալով, որ Դ. Խուդաթյանն ու Մ. Մեսրոպյանը լուծում կտան խնդրին։

Ըստ տեղեկությունների՝ մեծահասակ տղամարդիկ ամեն օր, օրը 10 անգամից ավելի ավտոմեքենայով արտաշատից կամ հարակից գյուղերից ջուր են բերում և բաժանում բնակիչներին»,- նշում է կայքը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026