06 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շինարարական աշխատանքների ժամանակ 33-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Շինարարական աշխատանքների ժամանակ 33-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 17։15-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններն են ստացվել, որ Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկի բակում հարթ հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը (մայակ) բարձրացնելու ժամանակ խողովակի ծայրը առնչվել է վերևով անցնող բարձրավոլտ լարի հետ, ինչի արդյունքում հոսանքահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է»,- նշում է կայքը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026