
Թեյերի չինական ցանցը փոխհատուցում կվճարի Louis Vuitton-ին
Չինական Molly Tea թեյերի ցանցը դատարանի որոշմամբ պարտավորվել է որպես փոխհատուցում Louis Vuitton-ին վճարել 10․3 միլիոն յուան (մոտ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար)․ դատարանը վճռել է, որ չինական ընկերության տարբերանշանը խախտում է նորաձևության տան ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքները․ գրում է BBC-ն։
Չինական լրատվամիջոցներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի դատարանը վճռել էր, որ Շենժենում գործող թեյի ընկերությունը կրկնօրինակել է Louis Vuitton-ի չորս թերթիկից բաղկացած ծաղկի դիզայնը։
China Daily-ի փոխանցմամբ՝ դատարանը պարտավորեցրել է Molly Tea-ին դադարեցնել լոգոյի օգտագործումը, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել նորաձևության տանը։


