10 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմական ներխուժման ռիսկի մասին

Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմական ներխուժման ռիսկի մասին

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից երկրի խոշորագույն հանցավոր խմբավորումները ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը ստեղծում է ռազմական ուղղակի միջամտության աննախադեպ ռիսկ հարավամերիկյան հանրապետության համար․ փոխանցում է TACC-ը։

«[ԱՄՆ կառավարության որոշումը] լուրջ ռիսկեր է պարունակում Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական և միգրացիոն տեսանկյունից․ ի վերջո, առաջացել է Միացյալ Նահանգների կողմից Բրազիլիայի տարածքում ռազմական ուժի կիրառման հնարավորություն», - ասել է նա Բրազիլիայի Կոնգրեսի Պատգամավորների պալատում լսումների ժամանակ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ