09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա հարձակումները լրացվում են ՀՀ-ի իշխանությունների կողմից հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» փորձերով․ Զախարովա

Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա հարձակումները լրացվում են ՀՀ-ի իշխանությունների կողմից հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» փորձերով․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հայաստանի «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան»-ի (ՊԱՀՀ) ղեկավարի պաշտոնում նշանակման փաստը։

Զախարովան հիշեցրել է անցյալ տարի մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ արված Հովհաննիսյանի «սադրիչ» հայտարարությունները։ Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք էր հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում Վերմախտի պարտության համար և պնդել, որ նացիստական Գերմանիայի պարտությունը խափանել է Հիտլերի՝ անկախ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերը։

Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Հայաստանի պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակում և բարձր մակարդակի շփումների ժամանակ Մոսկվան հայկական կողմին ընդգծել է համատեղ Հաղթանակի հիշատակի նման պղծման կատեգորիկ անթույլատրելիությունը։

«Ի պատասխան մեզ ասացին, որ սա, ենթադրաբար, «անձնական կարծիք» է և չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Մինչդեռ, Հայաստանի պետական մարմինները հրապարակավ չեն արձագանքել այս հնչեղ հայտարարություններին։ Իսկ Հովհաննիսյանի նշանակումն ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նման «կարծիքներն» այժմ բարձր են գնահատվում Հայաստանի իշխանությունների կողմից։ Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, որը անհարմար է արևմտյանների համար», – հայտարարել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ սա հայ ժողովրդի հերոսության հիշատակի ուղղակի դավաճանություն է, որի փառահեղ որդիներն ու դուստրերը նշանակալի ներդրում են ունեցել ընդհանուր հաղթանակում:

«Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա նման հարձակումները լրացվում են ներկայիս իշխանությունների կողմից հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» փորձերի այլ օրինակներով՝ լռեցնելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ողբերգությունը և վարկաբեկելով Հայ առաքելական եկեղեցին: Թե որքանով է սա համապատասխանում հայ հասարակության իրական ձգտումներին, դեռ պետք է տեսնեն հենց հայերը», – եզրափակել է Զախարովան:

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026